Ուժային կառույցները հրահանգ են ստացել՝ ընդդեմ միտինգավորների. տհաճ անակնկալներ են սպասվում

Mar 13, 2018 Comments Off on Ուժային կառույցները հրահանգ են ստացել՝ ընդդեմ միտինգավորների. տհաճ անակնկալներ են սպասվում

«Ժողովուրդ» օրաթերթը  գրում է. «Իշխանության ներսում մտահոգված են, որ վարչապետի ընտրություններին ընդառաջ` քաղաքական դաշտում կարող են անսպասելի, տհաճ անակնկալներ տեղի ունենալ: Մասնավորապես չի բացառվում, որ Սարգսյանի վարչապետ դառնալը բողոքի ալիք բարձրացնի, եւ ընդդիմադիր որոշ ուժեր գնան քաղաքական սրացումների ճանապարհով: Եվ հենց այս պատճառով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, օպերատիվ աշխատանքի լիազորություն ունեցող կառույցներին հրահանգվել է «զբաղվել» այս օրերին արդեն հանրահավաքներին մասնակցած անձանցով: Ընդ որում, եթե նախկինում քաղաքացիների ակտիվ այս հատվածին փորձում էին պարզապես ահաբեկել, այժմ գտնում են տվյալ մարդկանց մտերիմ անձանց, որոնց միջոցով էլ փորձում են ազդել նրանց վրա` համոզելով ետ մնալ բողոքի ակցիաների մասնակցելու մտադրությունից: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, իհարկե, հերքեց լուրը՝ ասելով. «ՀՀԿ-ն շատ ավելի կարեւոր արտաքին եւ ներքին հարցեր ունի, քան զանգել ուժային կառույցներին եւ ասել` միտինգավորներին թողեք կամ մի թողեք»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: