Ապրիլի 9-ից հետո նախարարներ են փոխվելու. հայտնի է Արմեն Ամիրյանին փոխարինողի անունը

Mar 13, 2018 Comments Off on Ապրիլի 9-ից հետո նախարարներ են փոխվելու. հայտնի է Արմեն Ամիրյանին փոխարինողի անունը

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ապրիլի իննից հետո ոչ արագ, այնուհանդերձ, կառավարության կազմում տեղի կունենան կադրային փոփոխություններ. պաշտոններին հրաժեշտ կտան էներգետիկայի, առողջապահության, սոցիալական ապահովության ու աշխատանքի եւ մշակույթի նախարարները` հաստատապես:

Ի դեպ, մշակույթի նախարարի պաշտոնում տեւական ժամանակ շրջանառվում է ոչ անհայտ, ինչպես սիրում են կրկնել արվեստի մարդիկ, «մշակույթի մեջ թաթախված», Երեւանի փոխքաղաքապետ, հայաստանյան գրեթե բոլոր հայտնի համապետական (եւ ոչ միայն) տոների` քրիստոնեության 1700-ամյակից մինչեւ բանակի 15-ամյակի կազմակերպիչ, ռեժիսոր, երաժիշտ, կինոսցենարիստ, դերասան… մի խոսքով, Արամ Սուքիասյանի անունը: Ասում են նաեւ, թե այժմյան նախարար Արմեն Ամիրյանը կտեղափոխվի այլ աշխատանքի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: