Ջեյմի Կարագերը թքել է ՄՅՈւ-ի երկրպագուի և նրա 14-ամյա դստեր վրա (տեսանյութ)

Mar 12, 2018 Comments Off on Ջեյմի Կարագերը թքել է ՄՅՈւ-ի երկրպագուի և նրա 14-ամյա դստեր վրա (տեսանյութ)

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» հանդիպումից հետո: «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը թքել է «Մանչեսթեր Յունայթեդի»երկրպագուի և նրա 14-ամյա դստեր վրա` վերադառնալով «Օլդ Թրաֆորդում» շաբաթ օրը կայացած խաղից:

Մերսիսայդցիներն ԱՊԼ-ի հերթական տուրում 1:2 հաշվով պարտություն են կրել ՄՅՈւ-ից և բաց թողել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը բարձրանալու շանսը:

«Mirror»-ի հաղորդմամբ, ՄՅՈւ-ի երկրպագուն, մարզադաշտից տուն վերադառնալիս, նկատել է, որ ճանապարհի զուգահեռ ուղղությամբ ընթանում է Կարագերի մեքենան: Երկրպագուն գրավել է Ջեյմիի ուշադրությունը և ստիպել է նրան իջեցնել ապակին, ինչից հետո հիշեցրել է խաղի հաշվի մասին:

Երկրպագուն մի քանի անգամ կրկնել է հաշիվը և Կարագերի նյարդերը տեղի են տվել:

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: