Փարաքար գյուղի գազալցակայանում մեքենա է պայթել. կա տուժած

Mar 12, 2018 Comments Off on Փարաքար գյուղի գազալցակայանում մեքենա է պայթել. կա տուժած

Արմավիրի մարզի Փարաքար գյուղի գազալցակայանում մարտի 12-ին մեքենա է պայթել. կա տուժած:

Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը և հոգեբանական աջակցության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Ջիվանու փ., 2 հասցեի մոտ պայթել է «Nissan Tiida» մակնիշի 35 OF 192 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի հետևանքով տուժել է 1983 թ. ծնված Զ. Ս.-ն:

Տուժածը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքեր և իրադարձություններ, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: