Ազատության պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի. մեկ անձ բերման է ենթարկվել

Mar 12, 2018 Comments Off on Ազատության պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի. մեկ անձ բերման է ենթարկվել

ՀՀ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ մարտի 3-ին Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նշված հասցեում հայտնաբերվել էր տանտիրոջ դին՝ գլխի և դեմքի բազմաթիվ վնասվածքների հետքերով:

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների լայնածավալ միջոցառումների արդյունքում ժամեր անց Վարդաշենի 9-րդ փողոցից, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը: Պարզվել է, որ մարտի 3-ին Վարդանյանը Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանել է
բնակարանատիրոջ հետ, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին և դեմքին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: