Վայելում եմ Օբամեյանգի հետ խաղալը.Հենրիխ Մխիթարյան/տեսանյութ/

Mar 12, 2018 Comments Off on Վայելում եմ Օբամեյանգի հետ խաղալը.Հենրիխ Մխիթարյան/տեսանյութ/

«Բարդ էր նախորդ երեք խաղերում պարտվելուց հետո, սակայն պետք է ուժ գտնեինք եւ տնային խաղում ցուցադրեինք, որ դա պարզապես պարտականություն էր: «Միլանի» դեմ հանդիպումից հետո ձեռք էինք բերել որոշակի վստահություն, ինչը ցույց տվեցինք :

Շնորհակալություն Պետր Չեխին 11 մետրանոց հարվածը հետ մղելու համար, քանի որ այդ դրվագը կարող էր փոխել խաղի ընթացքը։ Դա շատ կարեւոր էր, քանի որ հետո մրցակիցը կարող էր խփել նաեւ երկրորդ գոլը: Այդ դրվագից հետո մեր վստահությունն ավելացավ, եւ խփեցինք նաեւ երրորդ գոլը:

Միշտ վայելում եմ Օբամեյանգի հետ խաղալը, դա յուրահատուկ ինչ-որ բան է: Շնորհակալություն նրան: Շնորհակալություն այն երկրպագուներին, որոնք գալիս են ստադիոն եւ աջակցում մեզ: Ոչինչ չունեմ ասելու այն մարդկանց, որոնք ստադիոն են գալիս միայն հաղթանակների համար»,-   BeIN Sport-ի փոխանցմամբ Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Ուոթֆորդի» նկատմամբ 3։0 հաշվով հաղթանակն անգլիական Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի խաղում։

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: