Հենրիխ Մխիթարյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

Mar 11, 2018 Comments Off on Հենրիխ Մխիթարյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

Անգլիական Պրեմյեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդից»։ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես եկավ Արսեն Վեգների գլխավորած թիմի մեկնարկային կազմում եւ դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

 

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Արսենալ» – «Ուոթֆորդ»՝ 3:0

Շկոդրան Մուստաֆի, 8, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 59, Հենրիխ Մխիթարյան, 77

Չիրացված 11 մետրանոց՝ Տրոյ Դինի, 62 («Ուոթֆորդ»)

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: