Կարեն Կարապետյանը կդառնա վարչապետ, Սերժ Սարգսյանը՝ Պաշտպանության նախարար

Mar 13, 2018 Comments Off on Կարեն Կարապետյանը կդառնա վարչապետ, Սերժ Սարգսյանը՝ Պաշտպանության նախարար

Հարցազրույց ընդդիմադիր գործիչ, ԱԱԾ նախկին բարձրաստիճան ղեկավար Գուրգեն Եղիազարյանի հետ։

-Պարոն Եղիազարյան, դուք կերպարային նմանություն չեք տեսնում Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի միջեւ եւ այս առումով ի՞նչ կարելի է ակնկալել Արմեն Սարգսյանից որպես նախագահ։

-Սահմանադրությամբ ՀՀ նախագահը գործառույթներ չունի, հիմա իշխանությունը փորձում է վերջին գործառույթներն էլ վերցնի նրա ձեռքից։ Որքան էլ անհարմար բան ստացվի, բայց Սերժ Սարգսյանն այսօր ինքը նշանակեց նախագահ, ոչ թե հայ ժողովուրդը , եւ նախագահին էլ թողնում է այնպիսի գործառույթներ, որ նա իրենից ոչինչ չներկայացնի ի պաշտոնե։

-Սահմանադրությամբ ամրագրված է, որ ՀՀ նախագահը պետության գլուխն է։

-Դա ընդամենը ամրագրված է, բայց պետության գլուխ լինելով նա գործառույթներից զուրկ մարդ է։ Նա բացի արտասահմանից եկող հյուրերին ընդունել-ճանապարհելուց , այլ բան չի կարող անել։ Սակայն այդ գործառույթն էլ Հայաստանում այլեւս չի գործում, վերջին տասը տարվա ընթացքում տեսեք՝ քանի՞ մարդ է եկել, հազիվ տասը մարդ ։ Հետեւաբար նրա գործառույթը լինելու է 7 տարվա մեջ 5 ու կես մարդ ընդունել ճանապարհելը։

-Իսկ չեք կարծում, որ անձով էլ է պայմանավորված, եթե Արմեն Սարգսյանը ցանկություն ունենա, կարող է վիճարկել վարչապետի իրեն ներկայացրած փաստաթղթերը։

-Արմեն Սարգսյանը լավ դիպլոմատ է, լավ դիվանագիետ լինելը խանգարելու է, որպեսզի հետագայում ինչ որ բաներում դեմ կանգնի։ Եթե դեմ կանգնող լիներ, ապա էսօր էլ կկանգներ ու կասեր՝ չհասկացա, բերեցիքնշանակեցիք նախագահ, որ չեղած բաներն էլ ձեռքիցս վերցնե՞ք։ Ես զուգահեռներ չեմ կարող տանել Կարեն Կարապետյանի հետ, մի շատ պարզ պատճառով։ Առաջինը, ես դեռեւս նախորդ տարի էի ասում, որ Կարապետյանի դեմ հարձակումները նոր որակի կհասնեն հոկտեմբերից, այդպես էլ եղավ, իսկ այսօր դա հասել է կրիտիկական կետի։ Եթե առաջ փորձում էին «փչացնել» ժիլետ հագնելով ու փողկապ կապելով, հիմա ավելի դաժան են մոտենում «փչացնելու» գործընթացին։ Հիմա հարց եմ տալիս՝ ում է անհրաժեշտ այդպես վարվել վարչապետի հետ, որը թույլ չտվեց, որ մեր տնտեսությունը կոլապսի ենթարկվի, մի մարդու՝ Սերժ Սարգսյանին։ Իսկ ինչու է անհրաժեշտ նրան, իհարկե, թուլացնելու համար։ Եթե թուլացնող էին, թող այն ժամանակ թուլացնեին, երբ Կարապետյանը մասնակցում էր ընտրարշավին, թող հարձակվեին ու թուլացնեին։

-Այսինքն մտածում եք Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ։

– Իմ կարծիքով՝ ոչ։ Վարչապետ կլինի Կարեն Կարապետյանը, իսկ նրա տեղակալներից մեկը կլիի պաշտպանության այսօրվա նախարարը, երկրորդ տեղակալը՝ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, իսկ հարգարժան , մեծարգո նախագահը կղեկավարի Պաշտպանության նախարարությունը, որպեսզի մինչեւ վերջ պահի իր եւ իր թիմակիցների ունեցվածքը։

-Որտեղի՞ց է ձեր կարծիքն առաջացել։

-Եռաբլուրի նկարահանումներից, երբ ցուցադրեցին թե ով որտեղ էր կանգնած, ինչպես էր քայլում եւ այլն․․․

-Այսինքն նմանություն չկա՞ Կարապետյանի եւ Արմեն Սարգսյանի միջեւ եւ նույն առաքելությամբ չէ՞, որ նրանք հրավիրվել են աշխատանքի։

-Ոչ, չկա, իրենք նման են կրթական ցենզով։

-Իսկ ինչու է Սերժ Սարգսյանը ստեղծում սուպերվարչապետական համակարգ։

-Գիտեք, այսօր Սերժ Սարգսյանը երկրի նախագահից բացի անգամ երկրի վարչապետի խորհրդականին է նշանակում, պետք է ենթադրել, որ Պնախարարի պաշտոնում էլ նա կշարունակի նշանակել անգամ Գեղարքունիքի գյուղերից որեւէ մեկի դպրոցի հավաքարարներին։ Պատկերացրեք Կարեն Կարապետյանին ապագա վարչապետ, բայց ողջ նոմենկլատուրան Սերժ Սարգսյանի ձեռքում է։

-Մեկ-երկու ամսում Կարապետյանը կարող է լինելով փաստացի ղեկավար իր ձեռքը վերցնել իշխանությունը։

-Չի կարող, հենց փորձի,Հայաստանը տնտեսական կոլապս կապրի, հացը կդառնա ոսկու գին ու առաջ կգա պարտադիր հրաժարականի պահանջը, այն ժամանակՀՀԿի լոզունգների տակ, որ փոխարինող չունենք, Սերժ Սարգսյանը հարգալից կգա ու կբազմի վարչապետի աթոռին։ Դա կլինի մոտ վեց ամիս հետո։

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Հարցազրույց
Մեկնաբանությունները փակ են: