Ծաղկաձորում բախվել են դեպքի վայր մեկնող հրշեջների ГАЗ 66-ն ու Honda-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Mar 09, 2018 Comments Off on Ծաղկաձորում բախվել են դեպքի վայր մեկնող հրշեջների ГАЗ 66-ն ու Honda-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան և Սարալանջ փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, 35-ամյա Մանուկ Դանիելյանի վարած Honda մակնիշի 35 NG 451 համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Միշա Թովմասյանի վարած ГАЗ 66 մակնիշի 216 VV 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Honda-ի վարորդ Մ. Դանիելյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 34-ամյա Նոնա Մխիթարյանը, 36-ամյա Էդգար Խաչատրյանը և ГАЗ 66-ի ուղևոր, Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 37-ամյա Մկրտիչ Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի բժշկական կենտրոններից մեկը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցվել է Ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային Ոստիկանության բաժանմունքի պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդներից Մ. Թովմասյանը աշխատում է ՀՀ ԱԻՆ Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատում, ГАЗ 66-ն էլ հաշվառված է ՀՀ ԱԻՆ հաշվեկշռում: Վիրավորներից Է. Խաչատրյանը աշխատում է «Ասկե գրուպ» ընկերությունում՝ որպես հերթախոխի պետ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Թովմասյանը իր գործընկերների հետ մեկնում էին Ծաղկաձոր, որտեղ մոլորվել էր անչափահաս երեխան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: