«Երազախաբ». Դաշնակցության վաղեմի երազանքը անկատար կմնա

Mar 09, 2018 Comments Off on «Երազախաբ». Դաշնակցության վաղեմի երազանքը անկատար կմնա

«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցության վաղեմի երազանքը շարունակելու է անկատար մնալ նաև ապրիլի 9-ից հետո, երբ կձևավորվի նոր կառավարություն: Խոսքը ուժային կառույցների կամ դրանցից գոնե մեկի վրա վերահսկողություն հաստատելու Դաշնակցության 25-ամյա երազանքի մասին է:

Ապրիլի 9-ից հետո Հայաստանը կանցնի կառավարման այն համակարգին, որի քարոզիչը ՀՅԴ-ն է, սակայն ՀՅԴ-ի իրական ազդեցությունը կառավարման համակարգում ոչ թե կավելանա, այլ էականորեն կնվազի: Խնդիրն այն է, որ երկրում ամենակարևոր հարցերը, այդ թվում և պաշտպանության բնագավառին վերաբերողները լուծվելու են Անվտանգության խորհրդում: Կառավարությունը, մեծ հաշվով, դառնում է Անվտանգության խորհրդին կից կառույց, որովհետև կառավարությունում քննարկվելու են ավելի շուտ երկրորդական բնույթի հարցեր:

Մինչդեռ Դաշնակցությունը լինելով, այսպես կոչված, կառավարող կոալիցիայի անդամ և ներկայացված լինելով կառավարությունում՝ ներկայացված չի լինելու Անվտանգության խորհրդում, այդպիսով դուրս մնալով իրական որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: