Ուսանողների մեջ կա՞ 200 հոգի, հարցրել է Սերժ Սարգսյանը

Mar 09, 2018 Comments Off on Ուսանողների մեջ կա՞ 200 հոգի, հարցրել է Սերժ Սարգսյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում սպասվող 3 համապետական տոներից իշխանությունների համար ամենակարեւորը, թերեւս, Ֆրանկոֆոնիայի համաժողովն է, որին պատրաստվում են ամենայն մանրակրկիտությամբ: Ի շարս այլ հարցերի, Հայաստան ժամանած բազում հյուրերին անհրաժեշտ թարգմանիչներով ապահովելու հարցն էլ է հետաքրքրել Սերժ Սարգսյանին՝ Եվրոպական համալսարան կատարած այցի ժամանակ։Բուհի ռեկտոր Հեղինե Բիշարյանի մոտ քննարկման ժամանակ, որին մասնակցել է նաեւ Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, Սերժ Սարգսյանը հարցրել է` ուսանողների մեջ կա՞ն 200 հոգի, որ կարող են վարժ թարգմանել եւ ուղեկցել ֆրանկոֆոն հյուրերին: Ասվել է` կան:ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն էլ հաստատել է իր դստեր օրինակով, որն ավարտել է Ֆրանսիական համալսարանը»:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: