Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել է. Փաշինյանը 2 ժամ հերթ է կանգնել

Mar 09, 2018 Comments Off on Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել է. Փաշինյանը 2 ժամ հերթ է կանգնել

«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Սանկտ Պետերբուրգ կատարած գործուղումից վերադառնալուց հետո ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել է: Նա բուժօգնություն է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում:«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ բժշկական կենտրոնում նրան տեսության է գնացել նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա ստիպված երկու ժամ հերթ է կանգնել, քանի որ Սասուն Միքայելյանին այցլողների թիվը աննախադեմ մեծ է եղել: Երկու ժամ հիվանդասենյակի մոտ սպասելուց հետո Փաշինյանը Միքայելյանի հիվանդասենյակում մնացել է եւս երկու ժամ, ինչի հետեւանքով այդտեղ կրկին մեծ հերթ է գոյացել»:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: