Դիանա Գրիգորյանի պատասխանն իրեն քննադատողներին

Mar 08, 2018 Comments Off on Դիանա Գրիգորյանի պատասխանն իրեն քննադատողներին

Ուզում եմ շնորհակալ լինել բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատեցին տարիներիս աշխատանքը, շնորհակալ եմ Բարձր գնահատանքի համար: Շնորհակալ եմ ընկերներիս, բարի կամեցողներիս, որոնք սրտաբուխ շնորհավորանքներով շարունակում եմ ինձ պարգևատրել, որովհետև նրանցից յուրաքանչյուրի բարի ու անկեղծ խոսքն ինձ համար անգին պարգև է: Իսկ «Char u naxanz» մարդկանց կասեմ հետևյալը…մոռացել եք անգամ, որ այսօր տոն է, որ այսօր պիտի Ձեր մայրերին, քույրերին և կանանց տաք բարություն, ջերմ խոսքեր, փոխարենը Ձեր ներսի մաղձը շպրտում եք մի մարդու վրա, ով նույնպես կին է, մայր և դուստր: Եթե իմանամ, որ Ձեր մեջ կուտակված թույնն, ինձ վրա թափելով կօգնի Ձեզ Ձեր շրջապատի կանանց մի քիչ ավել երջանկացնել և ուշադրության արժանացնել, պատրաստ եմ ինձ վրա կրել Ձեր «ագրեսիան»:

Փ.Ս 1

Մամ ջան, իմ հաղթանակները քոնն են, ես երջանիկ եմ, հպարտ և Աստծուն շնորհակալ, որ ունեմ քեզ, դու իմ հենարանն ես, իմ պաշտպանը, իմ լուսավոր կետը, ինձ թևեր տվողը, շնորհավոր լինի տոնդ:

Փ.Ս 2 Շնորհավորում եմ բոլոր կանանց` մաղթելով առողջություն, սեր և տոկունություն: Ես համոզվել եմ, որ կայացած կանայք դժվարին պահերին անշահախնդիր աջակցում են միմիյանց:

Դիանա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: