Ճոպանուղու տարածքում երեխա է կորել

Mar 08, 2018 Comments Off on Ճոպանուղու տարածքում երեխա է կորել

Մարտի 8-ին, ժամը 16:59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ ճոպանուղու տարածքում, ժամը 15:30 սահմաններում կորել է 14 տարեկան երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Դեպքեր և իրադարձություններ, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: