Դպրոցականներին համերգային ձևաչափով դասավանդեց բանաստեղծ, երգահան, հեղինակ կատարող Էդուարդ Զորիկյանը

Mar 08, 2018 Comments Off on Դպրոցականներին համերգային ձևաչափով դասավանդեց բանաստեղծ, երգահան, հեղինակ կատարող Էդուարդ Զորիկյանը

Ֆիլհարմոնիայում դաս-համերգով ներկայացավ Էդուարդ Զորիկյանը 2007 թվականից մինչ օրս Հայաստանի պետական ֆիլհարմոնիան իրականացնում է «Դպրոցականի ֆիլհարմոնիա» մասշտաբային նախագիծը, որն իրապես մեծ ավանդ ունի դպրոցահասակ երեխաների երաժշտական ճաշակի զարգացման գործում: Ծրագրի շրջանակում դասական և ազգային երաժշտությունը մատուցվում է դաս-համերգների միջոցով: Հայտնի երաժիշտները և երաժշտագետներն, իբրև բանախոսներ, ներկայացնում են անվանի կոմպոզիտորների կյանքը, ստեղծագործությունները, բացատրում երաժշտական գործիքների ստեղծման պատմությունը, դրանց առանձնահատկությունները: Պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ այսօր արդեն «Դպրոցականի ֆիլհարմոնիա»-ի ծրագրում ներառված են ոչ միայն դասական երաժշտության մասին պատմող դասախոսություն-համերգներ, այլ նաև ազգագրական, ժողովրդական և գուսանական երգ և պար: Այս տարիների ընթացքում նախագծի ընձեռած հնարավորությամբ հազարավոր աշակերտներ մասնակից են եղել նման դաս-համերգների և գիտելիքների հագեցած պաշարով և դրական էմոցիաներով հեռացել դահլիճից: Այս անգամ դպրոցականներին համերգային ձևաչափով դասավանդեց բանաստեղծ, երգահան, հեղինակ կատարող Էդուարդ Զորիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի լրատվության և PR բաժին

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: