Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Volkswagen Touareg-ը. կան վիրավորներ (լուսանկարներ)

Mar 08, 2018 Comments Off on Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Volkswagen Touareg-ը. կան վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի «Վասպուրական» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Volkswagen Touareg մակնիշի 80 ՕՕ 045 համարանիշի և Mercedes մակնիշի 99 MA 959 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության բաժանմունքի պետի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: