Հայազգի դիզայները հայտնվել է Forbes ամսագրի ամենահարուստ կանանց ցուցակում

Mar 08, 2018 Comments Off on Հայազգի դիզայները հայտնվել է Forbes ամսագրի ամենահարուստ կանանց ցուցակում

Ամերիկաբնակ հայազգի դիզայներ, բարերար և գործարար կին Քերոլին Ռաֆայելյանը ընդգրկվել է Forbes ամսագրի կազմած Միացյալ Նահանգների ամենահարուստ կանանց ցուցակում, որոնք ինքնուրույն են վաստակել իրենց կարողությունը: Գրում է Newsarmenia.am-ը:

2004թ.-ին Քերոլին Ռաֆայելյանը իր երկու դուստրերի անունով հիմնել է Alex&Ani ոսկերչական ընկերությունը՝ ստանձնելով նաև Ռոդ Այլենդում գտնվող հոր ոսկերչական գործարանի զարգացմանն ուղղված աշխատանքները:

Հայազգի դիզայները սկսել է կենդանակերպի նշաններով թևնոցներ արտադրել, որոնք դարձել են նրա ապրանքանիշի հիմնական արտադրանքը: Ընկերության եկամուտը 2010թ. 4.5 միլիոն դոլար է կազմել:

2015թ. ապրանքանիշի եկամուտը գրեթե 500 միլիոն դոլար է կազմել և հենց այդ հանգամանքի շնորհիվ էլ 49-ամյա գործարար կինը հայտնվել է Forbes ամսագրի հաջողակ կանանց վարկանիշում:

Ռաֆայելյանը, որի կարողությունն այժմ 700 միլիոն դոլար է գնահատվում, հայտնվել է վարկանիշի 22-րդ հորիզոնականում, դառնալով՝ ցուցակում ընդգրկված ամենահարուստ կանանցից երկրորդ նորեկը:

Հանդիսանալով ոսկերչական գործում ԱՄՆ-ի ամենահարուստ կին գործարարը՝ Ռաֆայելյանը իրավմամբ վարկանիշում իր տեղը զբաղեցրել է Spanx ընկերության հիմնադիր Սառա Բլեյքլիի և իր շքեղ հարսանեկան զգեստներով ամբողջ աշխարհում մեծ ճանաչում վայելող դիզայներ Վերա Վանգի կողքին:

Alex&Ani ոսկերչական ընկերությունը յուրօրինակ, էկոլոգիական զարդեր է արտադրում: Ընկերության գլխավոր արժեքներից է մոլորակի համայնքների և յուրաքանչյուր անձի բարեկեցության մասին հոգ տանելը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: