Վրաստանի խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավորը դատապարտել է Սումգայիթի ոճրագործությունը

Mar 08, 2018 Comments Off on Վրաստանի խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավորը դատապարտել է Սումգայիթի ոճրագործությունը

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը խորհրդարանում Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի հետ կապված հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ։ Պատգամավոր Ռուսլան Պողոսյանի դատապարտող հայտարարությունը ներկայացնում ենք առանց փոփոխության.

«Խորհրդային միության փլուզումը մի շարք ողբերգական իրադարձություններով է ուղեկցվել: Արյունալի էթնիկ կոնֆլիկտներ են եղել, զոհվել են բազմաթիվ մարդիկ: Այս տարի լրանում է Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը: Խորհրդային միության փլուզման ժամանակ սա խաղաղ բնակչության առաջին զանգվածային արյունահեղությունն էր:

Սումգայիթի ողբերգության պատմությունն առաջին հերթին լարել է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հարաբերությունները, որոնք, ցավոք, այսօր նույնպես հեռու է ցանկալի խաղաղությունից: Ցավով ցանկանում եմ հիշել այն խաղաղ բնակիչներին, ովքեր մահացել են ԽՍՀՄ փլատակներում եւ ցանկանում եմ, որ Սումգայիթի արյունահեղությունը որեւէ այլ վայրում երբեք չկրկնվի»։Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունից:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: