«Կանայք պետք են քաղաքականությանը». Զարուհի Փոստանջյան (video)

Mar 09, 2018 Comments Off on «Կանայք պետք են քաղաքականությանը». Զարուհի Փոստանջյան (video)

Երկիր Ծիրանի կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ կանանց դերը դեռևս շատ չի գնահատվում ու արժևորվում հանրային կյանքում, մասնավորապես քաղաքական դաշտում. «Կանանց դերի կարևորությունը հանրային կյանքում մշակույթ է, որը պետք է շատ քարոզել: Կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ փոխում է քաղաքականության դիմագիծը և որքան որ շատ լինեն կանայք քաղաքականության մեջ, այդ ժամանակ մենք կունենաք առաջընթաց»:
Բանախոսի նշեց՝ եթե կանայք առավել շատ ներգրավված լինեին քաղաքական ոլորտում, մենք չէինք տեսնի այն, ինչ այսօր տեսնում ենք. «Բոլոր այն երկրներում, որտեղ կանայք ղեկավար մարմինների անդամներ են, այդ երկրներում կառավարումն ավելի արդյունավետ է»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: