«Հայաստանը ոստիկանական երկիր չէ. քաղաքապետարանն էլ հանրային տարածք է». Զարուհի Փոստանջյան (video)

Mar 09, 2018 Comments Off on «Հայաստանը ոստիկանական երկիր չէ. քաղաքապետարանն էլ հանրային տարածք է». Զարուհի Փոստանջյան (video)

«Մենք հրապարակել էինք մեր ծրագիրը, որոնք իրականացնելու ենք որպես Երևանի ավագանու անդամ. իրականացնում ենք կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքը աղբից մաքրելու ծրագրեր»,- այսօր Հայելի ակումբում ասաց Երկիր Ծիրանի կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Վերջինս վստահ է, որ քաղաքապետարանի բոլոր աշխատասենյակներն ու քաղաքապետարանի գործունեությունը պետք է թափանցիկ ու տեսանելի լինի «Քաղաքապետարանը հանրային տարածք է, որը պետք է մատչելի լինի քաղաքացիներին: Մեր քաղաքացիները նույնպես պետք է ներգրավված լինեն տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությանը»:
Եզրափակելով խոսքը՝ Զարուհի Փոստանջյանը կարևորեց լրագրողների աշխատանքը, որոնք առավելագույնս բաց ներկայացնում են քաղաքապետարանի գործունեությունը:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: