Եթե չունենանք «հրդեհի օջախներ»,1 կամ 10 ակցիաները չեն փոխի իրավիճակը.Զարուհի Փոստանջյան

Mar 08, 2018 Comments Off on Եթե չունենանք «հրդեհի օջախներ»,1 կամ 10 ակցիաները չեն փոխի իրավիճակը.Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը տոնը նա նշելու է իր ընտանիքի հետ:Այս մասին նա հայտարարեց Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում :«Ինչ վերաբերում է կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ, ապա դա փոխում է քաղաքականության դիմագիծը, ու մենք կունենանք առաջընթաց, եթե ներգրավվածությունը բարձր լինի։ Մեզ մոտ քաղաքականությունը միօրինակ է, քանի որ կանանց ներգրավվածությունը ցածր է»:

«Ներկայիս ԱԺ-ն ոչ օրինական մարմին է, գործող Սահմանադրությունը կեղծված է :Մեր երկրից ապօրինի արտահանվել է շուրջ 30 միլիարդ դոլար, որը դուրս է բերվել երեք նախագահների պաշտոնավորման ընթացքում, ընդերքի թալան է եղել: Միայն Սերժ Սարգսյանը չէ, այս նոր անձը, ում բերեցին, ներգրավված է կոռուպցիոն գործընթացների մեջ։ Այս մարդն ի՞նչ կապ ունի մեր քաղաքական գործընթացների հետ»,-ասաց նա՝ անդրադառնալով ԱԺ կողմից Արմեն Սարգսյանի ընտրությանը ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում։

«Եթե մենք չունենանք հրդեհի օջախներ ամբողջ հանրապետությունով, ապա մեկ բողոքի ակցիան կամ թեկուզ տասը հնարավորություն չեն տալու փոխել իրավիճակը:Պայքարը պետք է ներառի ոչ միայն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հարցը, այլ կետեր, ծրագիր լինի։ Դրանից հետո տասը օր լինում ենք փողոցներով, տապալում ենք այս իշխանությունը և հրավիրում ենք Ազգայի ժողով:Այս համակարգի ներքո երեք նախագահներ են եղել, և կյանքը բոլորի համար նույնն է եղել»-խոսելով «Ելքի» պայքարի մասին ասաց նա:

Ինչ վերաբերում է փողոցների անվանակոչությանը, ապա Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իրենց կուսակցությունը երկու առաջարկ է ներկայացրել՝ Վիլսոնի հուշարձանի տեղադրման և նրա անունով փողոցի անվանակոչման և «Մարտի 1-ի» զոհերի հիշատակման վերաբերյալ։

«Կարծում եմ, որ մեկ անձի անունով չպետք է երկու փողոց լինի, և եթե կա Վազգեն Սարգսյանի անունով երկու փողոց, մեկը Վիլսոնի անունով կարելի է կոչել»,-ասաց նա։

 Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին խոսելիս, երբ Զարուհի Փոստանջյանը երկու լրատվամիջոցի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել էր քաղաքապետարանի տարածքով, որից հետո քաղաքապետարանը որոշել է սահմանափակումներ անել,ասաց .

«Մի տարին դեռ չի լրացել` քաղաքապետարանում մեր մուտքը տոնելու, սակայն այն, ինչ մենք հրապարակել էինք մեր ծրագրում այդ գործընթացի մեջ է մտնում. այն, որ քաղաքապետարանը պետք է թափանցիկ լինի` բոլոր սենյակները, մանավանդ այն, ինչ այնտեղ կատարվում է, քանի որ դա հանրային տարածք է։ Եթե կա կարգ, որ սահմանափակում է մարդու աշխատանքը, ապա դա պետք հրապարակվի, մինչդեռ դա չկա : Սա խոսում է մեր ՏԻՄ չզարգացվածության մասին, բռնապետական երկիր լինելու մասին»:

Նա անդրադարձավ նաեւ Փաստաբանների պալատում «Երկիր Ծիրանի»-ի փոխնախագահ Կարապետ Աղաջանյան կողմից Սասնա ծռերի գործը վարող փաստաբանների նկատմամբ վարույթին` նշելով, որ այդ մասին առաջիկայում համապարփակ կանդրադառնա։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: