«Ես ձեզ շատ եմ սիրում, ես քիչ հետո կամրջից ինձ գցելու եմ».55-ամյա տղամարդը SMS հաղորդագրություն է ուղարկել աղջկան և պատրաստվել ինքնասպան լինել

Mar 08, 2018 Comments Off on «Ես ձեզ շատ եմ սիրում, ես քիչ հետո կամրջից ինձ գցելու եմ».55-ամյա տղամարդը SMS հաղորդագրություն է ուղարկել աղջկան և պատրաստվել ինքնասպան լինել

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Դավիթաշենի կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին փրկարարները, կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկանները մեծ դժվարությամբ կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանությունը: Այս պահին այդ քաղաքացու հետ դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայի մեջ հոգեբանական զրույց է անցկացնում ԱԻՆ հոգեբան Տիգրան Սարգսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչև ինքնասպանության փորձ կատարելը, այդ քաղաքացին, ով Երևան քաղաքի բնակիչ, 55-ամյա Գ. Հ.-ն է, SMS հաղորդագրություն է ուղարկել կնոջն ու աղջկան, որտեղ գրել է. ՝ «Ես ձեզ շատ եմ սիրում, ես քիչ հետո կամրջից ինձ գցելու եմ»: Բարեբախտաբար, Դավիթաշենի կամրջի վրա ծառայություն կատարող Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՊՊԾ աշխատակիցները կանխել են: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիիվ խմբերը: Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: