Forbes-ը հրապարակել է Թրամփի կարողության չափը.որքան է այն

Mar 08, 2018 Comments Off on Forbes-ը հրապարակել է Թրամփի կարողության չափը.որքան է այն

Հեղինակավոր Forbes հանդեսի՝ մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում իացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը  զբաղեցնում է 766-րդ հորիզոնականը:
Forbes-ի տվյալներով՝ 71-ամյա նախագահն ունի 3.1 մլրդ դոլար կարողություն:
Նշվում է, որ ի տարբերություն նախորդ տարվա՝ Թրամփի կարողությունը նախագահության մեկ տարվա ընթացքում կրճատվել է 400 մլն դոլարով: 2017թ. ԱՄՆ ղեկավարը Forbes-ի ցանկում գտնվում էր 248-րդ հորիզոնականում:
Նրա կարողության նվազման պատճառն անշարժ գույքի վարձակալության պահանջարկի, ինչպես նաև Նյու Յորքում գտնվող Trump Tower-ի արժեքի նվազումն է:
Forbes-ի վարկածով՝ աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչվել Amazon-ի հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը՝ 112 մլրդ դոլար ցուցանիշով:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: