Իսրայելը Թուրքիայի հետ բանակցությունները շարունակում է

Mar 08, 2018 Comments Off on Իսրայելը Թուրքիայի հետ բանակցությունները շարունակում է

Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվել Շտայնիցը հայտնել է,որ Իսրայելի հետ դեպի Թուրքիա և ԵՄ գազամուղի շինարարության բանակցությունները շարունակվում են, սակայն դեռևս վերջնական համաձայնագիր չի ստորագրվել:

2017թ. հուլիսին Շտայնիցը հայտարարել էր, որ Իսրայելը և Թուրքիան որոշել են ստորագրել գազամուղ անցկացնելու ժամանակավոր միջկառավարական համաձայնագիր: Նա նշել էր, որ երկրները որոշել են տվյալ ծրագրի հետ կապված վերջնական համաձայնագիր ստորագրել մինչև 2017թ. վերջը:

«Մենք Թուրքիայի հետ դեռևս համաձայնություն չունենք, Իսրայելից Թուրքիա գազամուղ դեռևս չկա, բանակցություններն ընթացքի մեջ են»,- CERAWeek կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Շտայնիցը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: