Այդ դուք եք շտապում, դանդաղ շտապեք.Շարմազանովը՝վարչապետի թեկնածուի մասին

Mar 08, 2018 Comments Off on Այդ դուք եք շտապում, դանդաղ շտապեք.Շարմազանովը՝վարչապետի թեկնածուի մասին

«Երբ գա ժամանակը` ապրիլը, մենք կքննարկենք այդ հարցը: Մամուլին կհորդորեմ ձեռնպահ մնալ գնահատականներ հնչեցնելուց, քանի որ այդ հարցը դեռ չի քննարկվել: Կուսակցությունը հաշվի առնելով ՀՀ քաղաքացու, ազգային ու պետական շահը, կառաջադրի այն թեկնածուին, ով ըստ մեզ ու ըստ ՀՀ քաղաքացիների, կարող է լավագույնս իրականացնել գործադիրի պարտականությունները: Շատերն ասում են` ինչո՞ւ եք դանդաղում, մենք չենք դանդաղում, մենք ամեն ինչ անում ենք իր ժամանակին, այդ դուք եք շտապում, դանդաղ շտապեք»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նիստի ընթացքում քննարկվել են արտաքին, ներքին քաղաքական հարցեր,ասաց Շարմազանովը:

«Խոսել ենք մարտի 11-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասին, ՀՀԿ-ն բոլոր համայնքերում առաջադրել է թեկնածուներ: Հիմնական մրցակցությունը լինելու է ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: Հարկ եմ համարում ասել, որ ակտիվ է միայն ՀՀԿ-ն, թեկնածուներ չունի ժողովրդավարությունից խոսող ընդդիմությունը:Մինչեւ ապրիլի 9-ը պետք է ընդունենք օրենքներ, որը սահմանադրական պահանջ է: Իրականացնելու ենք սահուն փոփոխություն կիսանախագահականից դեպի խորհրդարանականի անցման»,- ասաց Շարմազանովը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: