Արշակունյաց պողոտայում բախվել են 34-ամյա կին վարորդի Nissan-ը ու 44-ամյա վարորդի Grandis-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Mar 08, 2018 Comments Off on Արշակունյաց պողոտայում բախվել են 34-ամյա կին վարորդի Nissan-ը ու 44-ամյա վարորդի Grandis-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են 34-ամյա Քրիստինե Ծաղիկյանի վարած Nissan March մակնիշի 35 FX 028 համարանիշի և 44-ամյա Վահագն Տիգրանյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 0753 AG տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհայի ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հովհաննես Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: