«Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամները Տարոն Մարգարյանից տոնական բացիկ չեն ստացել

Mar 08, 2018 Comments Off on «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամները Տարոն Մարգարյանից տոնական բացիկ չեն ստացել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավանաբար շատ է ազդվել փետրվարի 13-ի ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի միջադեպից ու հիմա ցուցադրաբար քեն է պահում ավագանու «Երկիր Ծիրանի» ընդդիմադիր խմբակցության անդամների նկատմամբ: Մարտի 8-ին ընդառաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ՀՀԿ և «Ելք» խմբակցությունների իգական սեռի ներկայացուցիչներին շնորհավորական բացիկ ու բանկային «վիզա-քարտեր» է նվիրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամները զրկվել են քաղաքապետի բարեհաճությունից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հաստատեց տեղեկությունը. «Ո՛չ, ոչինչ չենք ստացել»,- ասաց նա: Դիտարկմանը, թե փաստորեն ավագանու երկու խմբակցությունների անդամ կանանց է քաղաքապետը նվեր մատուցել` մոռանալով իրենց, արձագանքեց. «Նա քաղաքապետ չի»: Ակնհայտ է` Տարոն Մարգարյանը «Երկիր Ծիրանիի» անդամներին Մարտի 8-ի առթիվ որևէ նվեր չի տվել հայտնի միջադեպի պատճառով: Բայց քաղաքապետի այս պահվածքը, մեղմ ասած, անընդունելի է և վայել չէ ղեկավարին, պաշտոնյային, հատկապես՝ տղամարդուն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: