Ռիչարդ Միլսի աղմկահարույց հայտարարության հետքերով

Mar 08, 2018 Comments Off on Ռիչարդ Միլսի աղմկահարույց հայտարարության հետքերով

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի կարծիքով, զարգացած երկրներում կոռուպցիայի դեմ պայքարող բոլոր մեխանիզմները նորմալ աշխատում են և եթե մենք էլ մեզ մոտ կարողանանք նման մեխանիզմներ աշխատեցնել և տեսնել, թե վերջին հաշվով այս կամ այն պաշտոնյան ինչ պատժի արժանացավ և ինչպես այն կրեց, որևէ մեկը Հայաստանին չի կարողանա ասել, որ երկրի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտը կոռուպցիան է: «ԱՄՆ դեսպանի խոսքի գլխավոր շեշտը նա էր, որ պետք է անկախ դատական համակարգ ունենալ և աշխատող իրավապահ համակարգ: Բացի այդ, եթե մեզ մոտ 1000 դեպքից միայն մեկի մասին է հանրությունն իմանում, ապա օրինակ՝ ԱՄՆ-ում կամ ժողովրդավարական շատ ու շատ երկրներում 10 դեպքից առնվազն 9-ի մասին հայտարարվում է: Շատ ու շատ երկրներ հասել են այն մակարդակի, որ օրինակ կարող են երկրի կոնգրեսմենին, նախկին կամ գործող նախագահին, վարչապետին կանչել հարցաքննության և մեղքը հաստատվելու դեպքում նրանք կրեն իրենց պատիժը: Դրանով են տարբերվում զարգացած, ժողովրդավարական երկրներն այն երկրներից, որտեղ թեկուզև թղթի վրա ամեն ինչ գրված է, բայց՝ չի գործում»,- ասաց Թ. Պողոսյանը: Նախկին պատգամավորի կարծիքով կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն քրեական գործի մասին հաղորդագրություն տարածելն է, այլև իր վերջնական քննությունը` պատժի կրումը: Եվ այն օրը, երբ կկարողանանք նման հետևողական աշխատանք իրականացնել ու այդ մասին հասարակությանը իրազեկել, այդ ժամանակ այլևս Հայաստանի մասին չեն ասի, որ կոռուպցիան հասել է նման մակարդակի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: