Մեթյու Բրայզան խորհուրդ է տալիս ընդունել Մադրիդյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների շրջանակը

Mar 08, 2018 Comments Off on Մեթյու Բրայզան խորհուրդ է տալիս ընդունել Մադրիդյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների շրջանակը

«168 ժամ» թերթը գրում է. ««Երկու կողմերի պատմական տարածքային պահանջների վերաբերյալ իմ խորհուրդը հետևյալն է` ընդունել Մադրիդյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների շրջանակը»,- «168 ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների վերջերս հնչեցրած ռազմատենչ հայտարարություններին: Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Երևանը, Զանգեզուրը և Սևանը (Գյոչե) «մեր պատմական տարածքներն են, և ադրբեջանցիներին պետք է վերադարձնենք այդ հողերը»: «Դա մեր ռազմավարական նպատակն է, մենք պետք է աստիճանաբար մոտենանք այդ նպատակին»,- ընդգծել էր Իլհամ Ալիևը: Նրա այս հայտարարությանը հաջորդել էր Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ հակամարտության գոտում պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի: Մեթյու Բրազյայի խոսքով՝ այդ հայտարարություններն արտացոլում են Ռուսաստանի կայսրության կազմում Երևան գուբերնիայի (մարզ) հիշողությունը, որը ձևավորվել էր 19-րդ դարի կեսերին: «Իմ ընկալումն այն է, որ մինչ Երևան գուբերնիայի բնակիչների մեծամասնությունը հայեր էին, որոշ շրջաններ, այդ թվում՝ ինքնին Երևանը, ուներ ադրբեջանական մեծամասնություն՝ համաձայն 1897 թվականի Ռուսական կայսրության մարդահամարի արդյունքների: Այնուամենայնիվ, երկու կողմերի պատմական տարածքային պահանջների վերաբերյալ իմ խորհուրդը հետևյալն է` ընդունել Մադրիդյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների շրջանակը»,- ասաց Մեթյու Բրայզան»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: