Երևանի ավագանու նիստի միջադեպի գործով «ԵԾ» անդամ Մարինա Խաչատրյանը ճանաչվել է տու­ժող

Mar 08, 2018 Comments Off on Երևանի ավագանու նիստի միջադեպի գործով «ԵԾ» անդամ Մարինա Խաչատրյանը ճանաչվել է տու­ժող

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով Երևանի ավագանու «Երկիր Ծի­րանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը գործով ճանաչվել է տու­ժող: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինիս որպես տուժող հրավիրել են ՀՀ քննչական կո­միտեի ՀԿԳ վարչություն՝ հարցաքննու­թյան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, դեռ չկան կասկածյալներ ու մեղադրյալներ, մինչդեռ ավա­գանու՝ ՀՀԿ-ական անդամները հենց տե­սախցիկների առաջ էին ծեծի ենթարկել «ԵԾ» ավագանու կին անդամին: ՔԿ-ում այս միջադեպի առթիվ քրեական գործը հարուցվել է ծեծի և խուլիգանության հատկանիշներով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: