Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու 06-ը . 5 վիրավորների մեջ կան պայմանագրային զինծառայողներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Mar 08, 2018 Comments Off on Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու 06-ը . 5 վիրավորների մեջ կան պայմանագրային զինծառայողներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, բախվել են Գյումրի քաղաքի բնակիչ, 39-ամյա Արմեն Ավետիսյանի վարած Opel Vectra մակնիշի 05 ԼՕ 516 համարանիշի և Մաստարա գյուղի բնակիչ, 50-ամյա Անդրանիկ Հարությունյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 MM 107 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Գյումրի քաղաքի բնակիչներ, 41-ամյա Անդրանիկ Ներսիսյանը, 27-ամյա Վոլոդյա Պետրոսյանը, 24-ամյա Տիգրան Սերոբյանը և 06-ի ուղևորներ, Մաստարա գյուղի բնակիչներ, 21-ամյա Աբել Հակոբյանն ու 21-ամյա Խաչատուր Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը պայմանագրային զինծառայողներ են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

ոտոռեպորտաժ

 

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: