Նախկին նախարարի որդուն փոխնախարար է նշանակել

Mar 08, 2018 Comments Off on Նախկին նախարարի որդուն փոխնախարար է նշանակել

Հրապարակ օրաթեթրը գրում է,-Երեկ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ է նշանակվել Ավագ Ավանեսյանը՝ էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանի որդին։ Վ․ Ավանեսյանը նախարար է աշխատել 1996-97 թթ․, ապա Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին՝ 2013-2014 թթ․։Նախարարի պաշտոնը թողնելուց հետո նա զբաղվում է խորհրդատվական գործունեությամբ՝ միջազգային կառույցներին խորհուրդներ է տալիս հայաստանյան տնտեսության հետ կապված հարցերի շուրջ։ Նա «ԱՎԱԳ սոլյուշնս» խորհրդատվական ընկերության տնօրենն էր։ Թեպետ նրա աշխատանքը մասնավոր սեկտորում է, բայց խորհրդատվությունն ավելի շատ վերաբերում է պետական խնդիրներին։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: