Ինչ կապ ունեն Սոբչակն ու Ջորջ Բուշը

Mar 07, 2018 Comments Off on Ինչ կապ ունեն Սոբչակն ու Ջորջ Բուշը
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան համեմատել է Քսենիա Սոբչակի՝ Ղրիմ այցելելու Ուկրաինայի կառավարությանն ուղղված խնդրանքն այն պատմության հետ, երբ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում խնդրեց Կոնդոլիզա Ռայսի թույլտվություը՝ զուգարան գնալու համար:

«Շատ զվարճալի պատմություն էր: Բուշը նստած էր Անվտանգության խորհրդի դահլիճում և ինչ-որ բան էր գրում թղթի վրա: Ֆոտոլրագրողներից մեկը ֆիքսել էր գրվածը: Ինչպես հետո պարզվեց, նա հարցնում էր իր խորհրդական Քոնդոլիզա Ռայսին՝ կարո՞ղ է գնալ զուգարան»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: