Մարտակերտում քամին այնքան ուժեղ է եղել, որ 5 հարկանի շենքի, հանրակացարանի և 4 բնակարանների տանիք է պոկել

Mar 07, 2018 Comments Off on Մարտակերտում քամին այնքան ուժեղ է եղել, որ 5 հարկանի շենքի, հանրակացարանի և 4 բնակարանների տանիք է պոկել

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Մարտակերտ քաղաքում: Կեսօրին գրանցված ուժեղ քամու հետևանքով պոկվել են 2 բնակելի շենքի և 4 առանձնատների տանիքներ: Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի հանձնարարականով այսօր առավոտյան մեկ աշխատանքային խումբ է մեկնել Մարտակերտ և չափագրել բնական աղետի հետևանքով վնասված շենք-շինությունները, որպեսզի պետական աջակցությամբ անհապաղ լուծվեն բնակիչներին պատճառված վնասները:

Պարզվել է, որ  մարտի 5-ին Մարտակերտում քամին այնքան ուժեղ է եղել, որ 5 հարկանի շենքի, հանրակացարանի և 4 բնակարանների տանիք է պոկել: Նախատեսվում է պետական ծրագրով պոկված տանիքները վերափոխել նորով: Ընդ որում, երկու ընտանիքի կտրամադրվի փոխհատուցում՝ շինանյութի տեսքով, մյուսները կվերանորոգվեն նախարարության պատվերով շինարարական կազմակերպության կողմից:

Արցախի քաղաքաշինության նախարարություն

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: