Արտակարգ դեպք Երևանում. 69-ամյա քաղաքացուն հարվածել, գցել են գետնին ու նրանից հափշտակել խոշոր չափի ԱՄՆ դոլար

Mar 07, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Երևանում. 69-ամյա քաղաքացուն հարվածել, գցել են գետնին ու նրանից հափշտակել խոշոր չափի ԱՄՆ դոլար

Երեկ՝ մարտի 6-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով ստացել է «վերին շրթունքի շրջանի կտրած-ծակած վերք» վնասվածք։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 69-ամյա Համլետ Սողոյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում Ազատության պողոտայի թիվ 19 հասցեի մոտ իրեն անծանոթ, 2 անհայտ անձինք հարձակվել են իր վրա, նրանցից մեկը բռունցքով հարվածել է իր դեմքին, գցել գետնին, որից հետո իր տաբատի գրպանից բացահայտ հափշտակել իր մոտ եղած 2600 ԱՄՆ դոլարը և դիմել փախուստի։

Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: