Կտեղադրվի Արամ Մանուկյանի արձանը. Գևորգ Օրբելյան

Mar 07, 2018 Comments Off on Կտեղադրվի Արամ Մանուկյանի արձանը. Գևորգ Օրբելյան

Երևանի քաղաքապետարանը Արամի փողոցում կտեղադրի Արամ Մանուկյանի արձանը: Այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

2017 թվականի հունիսի 19-ին քաղաքապետի կողմից բաց մրցույթ է հայտարարվել, որի համաձայն հուշարձանը պետք է մարմնավորի հայոց նորագույն պետականության հիմնադրի, պետական և հասարակական գործիչ Արամ Մանուկյանի կերպարը, արտահայտի նրա ազգային-գաղափարական արժեքը:

Մրցութային հանձնաժողովի սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հաղթող է ճանաչվել Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած գործը:

Արձանը կտեղադրվի Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի տոնակատարության շրջանակում:

Այնուհետև տեղեկացրեց, որ անցկացվելու են մի շարք փառատոններ:

Ըստ այդմ՝ «Համով-հոտով Երևան» փառատոնը կանցկացվի հունիսի 10-ին, իսկ սեպտեմբերին նախատեսվում է «Գյուղական բարիքների փառատոնը»: «Քանի որ տարին մայրաքաղաքի համար հոբելյանական է, այս տարի Երևանում են անցկացվելու մայիսին կայանալիք Սարդարապատի և Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումները, ինչպես նաև աշնանը կայանալիք Էրեբունի-Երևան տոնակատարությունը: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ զբոսաշրջիկների համար ֆրանսալեզու քարտեզներ կտպագրվեն: Փառատոնները, որոնք անցկացվում են մայրաքաղաքում, վայելում են ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների ուշադրությունը: Դրանք տարեցտարի ավելի մարդաշատ են դառնում»,-նշեց նա:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: