Իշխանությունը չի դիմանա

Mar 07, 2018 Comments Off on Իշխանությունը չի դիմանա

Վարչապետի հասցեին քննադատությունը կարող է լինել նաև ապրիլից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։«Եթե կառավարության որդեգրած այս գործելաոճը շարունակվի, այլևս հնարավոր չի լինելու աշխատել:Կարծում եմ` շատ արագ փոփոխություններ են լինելու ապրիլից հետո: Մենք ընդամենը մեկ ամիս հետո անընդհատ շարունակական փոփոխություններ ենք տեսնելու, մինչև տարեվերջ այլ համակարգն ենք ունենալու։ Եթե այդպես չլինի, իշխանությունը չի դիմանա ոչ արտաքին ճնշումներին, ոչ այս պատերազմական իրավիճակում հակառակորդի հետ մրցելու հնարավորություններին, ոչ ժողովրդի հանրային պահանջներին», – նշեց նա։

Այնուհետև հորդորեց լրատվամիջոցներին անձնավորված չներկայացնել «Ծառուկյան» խմբակցության կողմից հնչող քննադատությունները, քանի որ դրանք ուղղված են համակարգի դեմ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: