«Ընկեր, մի փոքր լռիր, փոքր-ինչ նստիր տանդ». Թուրք ընդդիմադիր գործիչը՝ Էրդողանին

Mar 07, 2018 Comments Off on «Ընկեր, մի փոքր լռիր, փոքր-ինչ նստիր տանդ». Թուրք ընդդիմադիր գործիչը՝ Էրդողանին

Թուրքական Diken գործակալության փոխանցմամբ,  Թուրքիայի «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, ով 2019 թվականի նախագահական ընտրություններում համարվում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական հակառակորդը, հորդորել է նրան փոքր-ինչ լուռ մնալ և շատ չխոսել:

Աքշեները դիմել է Էրդողանին՝ ասելով. «Ընկեր, մի փոքր լռիր: Ժամանակ հատկացրու ընտանիքիդ, փոքր-ինչ նստիր տանդ: Պետք չէ, որ ամեն հարցով խոսես, մատ թափ տաս: Մի փոքր հանգստացի տանդ, շունչ առ, մենք էլ շունչ առնենք, Թուրքիան էլ»:

Նա մեղադրել է Էրդողանին հասարակության առաջ հոխորտալու, ԱՄՆ-ին «օսմանյան ապտակ» հասցնելու վերաբերյալ սպառնալիքներ հնչեցնելու համար, մինչդեռ երբ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ժամանեց Անկարա, նախագահը բավարարվեց նրա հետ միայն գաղտնի խոսակցություններ վարելով:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: