«Մի մտածեք, որ լղոզելով անցակցնելու եք. մեզ հիմարի տեղ եք դնո՞ւմ».«Ելք»-ը՝ ԱԺ -ում

Mar 07, 2018 Comments Off on «Մի մտածեք, որ լղոզելով անցակցնելու եք. մեզ հիմարի տեղ եք դնո՞ւմ».«Ելք»-ը՝ ԱԺ -ում

Այսօր, ԱԺ արտահերթ նիստի ընթացքում , առաջին ընթերցմամբ խորհրդարանը կողմ քվեարկեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Դեմ էին «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները։

Քվեարկության ժամանակ կողմ քվեարկեց 61 հոգի, մինչդեռ հաշվի առնելով, որ ներկայացված օրինագիծը Սահմանադրական է, դրա համար անհրաժեշտ է ձայների 3/5-րդը։

Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցության վերջին շարքում նստած բոլոր պատգամավորները քվեարկել էին, սակայն ոչ բոլորն էին ներկա։ Փաստացի լուսատախտակի վրա նշված է, որ որոշումը չի ընդունվել։ Իսկ ընդհանրապես, քանի ձայն է պետք, որպեսզի սահմանադրական օրենքը ընդունվի՞»:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ի պատասխան հայտարարեց, որ ովքեր ներկա են, նրանք են քվեարկել «Քվեարկությանը գրանցվել է 61 պատգամավոր ու գումարած գործուղման մեջ գտնվող պատգամավորների երեք ձայնը եւ ստանում ենք պատգամավորների` անհրաժեշտ 3/5 ձայնը»:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հայտարարեց, որ Աշոտ Արսենյանը ներկա չի եղել, մինչդեռ նրա տեղը քվեարկություն է իրակացվել։

«Ելք»-ի պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ նշեց. «Մի մտածեք, որ լղոզելով անցնելու ա։ Մեզ հիմարի տե՞ղ եք դնում, չեմ հասկանում։ Ապահովեք ձեր պատգամավորների քանակը, չեք կարողանում, մի քվեարկեք»։

Ի պատասխան, Արա Բաբլոյանն ասաց. «Դա անհնարին է, որ ես հաշվի չառնեմ որեւէ մեկի կարծիքը։ Ես ոչ մեկին հիմարի տեղ չեմ դնում։ Երբ արձագանքեցիք, այդ ժամանակ պատգամավորները դուրս էին եկել արդեն»:

Արձագանքեց նաեւ Նիկոլ Փաշինյանն` ասելով. «Երկրի առաջին դեմքերը կարող են մեր բոլորի աչքերի մեջ նայել ու սուտը առաջ բրդել։ Դե եկեք տեսախցիկներով նայենք` այդ պատգամավորը ներկա եղե՞լ է, թե ոչ»:

«Ելք»-ից Գևորգ Գորգիսյանն էլ վարման կարգով ելույթի ժամանակ նշեց. «պարոնա՛յք, ԱԺ-ն ունի նախագահություն , ինչու՞  է այդ բեռը մեր վրա դրված՝ հետևենք, որ մեկը մյուսի փոխարեն չքվեարկի, մանկապարտեզա սա, թե՞ ինչ՝ժողովուրդ. դուք ինչի համար եք նախագահում, որ մենք պետքա ամեն ինչին հետևենք»:

«Անկախ նրանից` պատգամավորը ներկա է եղել, թե ոչ, նախագիծը 63 ձայն է ստացել ու անցել», -հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: