Արտակարգ դեպք Սպիտակում. Ուղևորը ծեծել է գազալցակայանի աշխատողներին

Mar 07, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Սպիտակում. Ուղևորը ծեծել է գազալցակայանի աշխատողներին

Սպիտակում գազալցակայանի աշխատակիցները ծեծի են ենթարկվել այն բանի համար, որ ուղևորից պահանջել են ավտոմեքենայից միջից դուրս գալ:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ: Սպիտակ քաղաքում գործող գազալցակայանին է մոտեցել մի վարորդ և խնդրել է մեքենան լիցքավորել, իսկ գազալցակայանի աշխատակիցները պահանջել են, որ այդ մեքենայում գտնվող ուղևորը դուրս գա ավտոմեքենայից, սակայն վերջինս հրաժարվել է:

Այս հարցի շուրջ էլ վիճաբանություն է ծագել և գազալցակայանի 2 աշխատակիցները ծեծի են ենթարկվել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: