«Ներման մասին» խնդրահարույց օրենքի նախագիծն ընդունվեց

Mar 07, 2018 Comments Off on «Ներման մասին» խնդրահարույց օրենքի նախագիծն ընդունվեց

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 63 կողմ, 31 դեմ ձայնով ընդունեց «Ներման մասին» օրենքի նախագիծը,որի համաձայն՝վարչապետը Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր՝ ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն: Նախագահը եռօրյա ժամկետում կարող է ստորագրել համապատասխան հրամանագիր կամ առարկություններով վերադարձնել վարչապետին: Այս պարագայում վարչապետը կա՛մ ընդունում է առարկությունները, խմբագրում է նախագիծը, կա՛մ չի ընդունում՝ կրկին ներկայացնելով նախագահին:

Նախագահը կա՛մ պետք է ստորագրի, կա՛մ դիմի ՍԴ։

Դեմ քվեարկեցին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները:

Ընդդիմադիրների կարծիքով՝ օրենքը հակասում է Սահամանադրությանը՝ նեղացնելով հանրապետության նախագահին վերապահված իրավունքները։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: