Փնտրվում է Գագիկ Ծառուկյանի օրինազանց քծնողը

Mar 07, 2018 Comments Off on Փնտրվում է Գագիկ Ծառուկյանի օրինազանց քծնողը

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզեցի՞ք, թե ով էր այն պատգամավորը, որը, անկախ ՀՀ նախագահի թեկնածուին միաձայն կողմ քվեարկելու որոշումից, «Գագիկ Ծառուկյան» գրառումն էր թողել՝ անվավեր դարձնելով Արմեն Սարգսյանի ընտրության քվեաթերթիկներից մեկը՝ հարցրինք պատգամավոր Վարդեւան Գրիգորյանին։ «Դեռ ոչ, Ծառուկյանը մոտ օրերս կհավաքի, կքննարկենք, կպարզենք»։Իսկ կասկածներ չունե՞ք, թե ով կարող էր լինել այդ «ամենահավատարիմը», որը ոչ թե Գագիկ Ծառուկյանի խոսքին է ենթարկվել, այլ որոշել է իր հավատարմությունը հայտնել նման օրինազանց քծնանքով։ «Կասկածյալները շատ են»։

Փորձեցինք ճշտել, թե ովքեր են ցանկում՝ հնչեցնելով կարկառուն ԲՀԿ-ականներից մեկի անունը, որը մշտապես աչքի է ընկնում Ծառուկյանին ուղղված քծնալից ելույթներով։ Մեր զրուցակիցը մինչեւ հոգու խորքը վիրավորված նետեց․ «Բայց ինչո՞ւ նա, բոլորս էլ այդպիսին ենք, բոլորս էլ նվիրված ենք մեր կուսակցության ղեկավարին»։

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: