Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. կին վարորդը Nissan-ով բախվել է ռուսական համարանիշներով Range Rover-ին, ГАЗ 3110-ին/տեսաշար/

Mar 07, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. կին վարորդը Nissan-ով բախվել է ռուսական համարանիշներով Range Rover-ին, ГАЗ 3110-ին/տեսաշար/

Մարտի 6-ին, խոշոր ու ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում կին վարորդը Nissan մակնիշի 22 RA 221 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Range Rover մակնիշի B 509 CO 126 ռուսական համարանիշի, ГАЗ 3110 մակնիշի 35 GD 002 համարանիշի ավտոմեքենաներին, այնուհետև թիթեղյա ցանկապատին և հայտնվել ճամփեզրին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Միհրան Միրզոյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ, Ալբերտ նազարյանի, հետաքննիչ Արամ Կարապետյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: