Վրաերթ Երևանում. 25-ամյա կին վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի/տեսաշար/

Mar 07, 2018 Comments Off on Վրաերթ Երևանում. 25-ամյա կին վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի/տեսաշար/

Մարտի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցում 25-ամյա Անի Մարտիրոսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 DR 899 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ, Ալբերտ նազարյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցին ասում էին, որ վրաերթի ենթարկվածին առաջինը օգնություն են ցուցաբերել այդ պահին նշված փողոցով անցնող Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստակամության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ, ով, ըստ ականատեսների, ահազանգել է 1-03, իսկ հետ, երբ վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, հոգեբանական օգնություն է ցուցաբերել կին վարորդին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: