Կադաստրի պետական կոմիտեն կլուծարվի

Mar 07, 2018 Comments Off on Կադաստրի պետական կոմիտեն կլուծարվի

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ-ում կառավարության կառուցվածքի հետ կապված քննարկումների ժամանակ հայտարարեց, որ Կադաստրի պետական կոմիտեն կարող է լուծարվել:

Ըստ Հարությունյանի՝ կոմիտեն կատարում է մի քանի նախարարությունների հետ առնչվող գործառնություններ, և երբ այդ ֆունկցիաները բաժանվեն նախարարությունների միջև, ապա Կադաստրի կոմիտեի գոյությունը կդառնա ավելորդ, և այն կլուծարվի: Թե երբ դա տեղի կունենա, Հարությունյանը չկոնկրետացրեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: