Մհեր Սեդրակյանի ներքին օգտագործման լիճն ու դրա ափին նրա կառուցած շքեղ առանձնատունը

Mar 07, 2018 Comments Off on Մհեր Սեդրակյանի ներքին օգտագործման լիճն ու դրա ափին նրա կառուցած շքեղ առանձնատունը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Վարդավառի այգին, որն առավել հայտնի է Թոխմախի գյոլ անվանումով, ըստ էության, մասնավոր է: Այս բացահայտումն արել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, երբ իրեն ահազանգել են, որ լճին հարող զբոսայգում հեծանիվ վարելն արգելվում է:

Ավագանու անդամը սկսել է նամակներ գրել Երևանի քաղաքապետին՝ հասկանալու համար, թե ինչու է այգում արգելվում հեծանիվ վարելը: Նամակագրության ժամանակ պարզվել է, որ 1313 քմ մակերեսով շինություններ ու շուրջ 17 հեկտար տարածք զբաղեցնող այգին դեռևս 2009 թվականին 99 տարի ժամկետով վարձակալել է «Բիդեք» ՍՊԸ-ն, որը կապվում է Մհեր Սեդրակյանի անվան հետ:

Ի դեպ, Սեդրակյանի առանձնատունը գտնվում է հենց այս լճի ափին:

Արայիկ Հարությունյանին հաջողվել է ճշտել, թե 2009 թվականից սկսած Թոխմախ գյոլի վարձակալության դիմաց տարեկան որքան գումար է մուտքագրվել համայնքային բյուջե: «Ելք»-ի ներկայացուցիչը վստահ է, որ այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան. այդ մասին է վկայում նաև պայմանագրի բովանդակությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: