ՎիվաՍել ՄՏՍ-ը կգնի «Ռոստելեկոմը»

Mar 07, 2018 Comments Off on ՎիվաՍել ՄՏՍ-ը կգնի «Ռոստելեկոմը»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` առաջիկա օրերին վերջապես տեղի կունենա «Ռոստելեկոմի» վաճառքը: Գնորդը ՎիվաՍել ՄՏՍ-ն է: Կողմերը գործարքի գինը չեն հրապարակում։ «Կոմերցիոն գաղտնիք է»,- ասացին:

Հիշեցնենք` «Ռոստելեկոմը» կապվում է ՀՀ վարչապետի «կադր» կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի անվան հետ, որը ժամանակներ առաջ մեզ հետ զրույցում ասել էր, որ վաճառել է իր բաժնեմասը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` ընկերության վաճառքը պայմանավորված է «Յուքոմի» հետ չմրցակցելու հանգամանքով։

Հիշեցնենք, որ «Յուքոմը» վերջերս գնել է Սամվել Կարապետյանը, և մեկ օպերատորով պակաս շուկայական դաշտը դարձել է պակաս մրցակցային, ինչն ավելի ձեռնտու է բիզնես-տեսանկյունից: Իսկ ՎիվաՍելը որոշել է ձեռք բերել ընկերությունը, քանի որ այն ծառայությունները, որ մատուցում են «Յուքոմն» ու «Ռոստելեկոմը», ՎիվաՍելը չուներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: