Խոզերն ավելացել են, կովերը` նվազել. տարվա թիվը

Mar 07, 2018 Comments Off on Խոզերն ավելացել են, կովերը` նվազել. տարվա թիվը

 

Համաձայն ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` 2017 թվականին Հայաստանում կտրուկ նվազել է խոշոր եղջուրավոր անասունների թիվը, փոխարենը ավելացել է խոզերի քանակը: Այսպես` 2016 թվականին հանրապետությունում առկա խոզերի  գլխաքանակը կազմել է 174 հազար 776 ,  որից 36 հազար 86-ը մայր խոզ,  2017-ին այդ թիվը եղել է 175 հազար 549, որից 32 հազար 634-ը մայր: Մինչդեռ խոշոր եղջուրավոր կենդանիների   գլխաքանակը 2017 թվականին կազմել է 655 հազար 771 հատ, 2016 թվականի 701 հազար 535-ի փոխարեն, այդ թվում կովերի գլխաքանակը 2017-ին կազմել  է 295 հազար  974 հատ` 2016-ի 318 հազար  623-ի փոխարեն:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: