Սիրիայում ռուսական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել. կա 32 զոհ

Mar 06, 2018 Comments Off on Սիրիայում ռուսական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել. կա 32 զոհ

Սիրիայի Խմեյմիմ ավիաբազայում վայրէջք կատարելիս կործանվել է ռուսական Ан-26 տրանսպորտային ինքնաթիռը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:Նախնական տվյալով, ինքնաթիռում եղել է 26 ուղեւոր եւ անփնակազմի 6 անդամ: Նրանք բոլորը զոհվել են:

Ինքնաթիռը բախվել է գետնին՝ չհասնելով մինչև թռիչքուղին՝ մոտ կես կմ հեռավորության վրա: Նախնական տվյալներով, աղետի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: