Արսենալում լարված վիճակ է. թիրախում են Օզիլը և Մխիթարյանը

Mar 06, 2018 Comments Off on Արսենալում լարված վիճակ է. թիրախում են Օզիլը և Մխիթարյանը

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Բրայթոնին» պարտվելուց հետո Լոնդոնի «Արսենալի» հանդերձարանում ֆուտբոլիստները սկսել են միմյանց մեղադրել թիմի վերջին անհաջողությունների մեջ:

Հիմնական թիրախում են եղել գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը և հայ Հենրիխ Մխիթարյանը:

Նրանց մեղադրել են վատ մարզավիճակում գտնվելու և խաղերի ժամանակ «կորելու» մեջ:

Գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆիին էլ քննադատել են, որ գոլ բաց թողնելու ժամանակ նա միշտ մեղադրում է թիմակիցներին:

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: